Ֆինանսների նախարարը համագործակցել է հանցագործի հետ


14:11 , 15 նոյեմբեր, 2013

Էս մեր վարչապետացուն լրիվ ցնդել ա, ում ասես նախարարի պաշտոն ա տալիս, իսկ հետո պարզվում ա, որ մի այլ կարգի անհաջող դեմք ա: Էս մեր նորաթուխ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արդեն Վաչե Գաբրիելյանին էլ տվեց անցավ: Եթե Գաբրիելյանը աչքի էր ընկնում պարզապես դատարկախոսությամբ ու ինչ-որ հիմար խոստումներ տալով, ապա վարչապետի սանիկ Սարգսյանը լրիվ ուրիշ միրգ ա:
Սրանից մի քանի շաբաթ առաջ լուր տարածվեց, որ Սարգսյանին հրավիրել են ԱԱԾ ցուցմունքներ տալու ինչ-որ գործով, հետո աղմուկը նստեց, իսկ այժմ հայտնի է դարձել, որ Սարգսյանը, ճիշտ է, վկայի կարգավիճակում է, բայց ներգրավված է մի քրեական գործում:
Բանն այն է, որ էս սիմպո տղան ընկերություն անելիս ա եղել իր քարտուղարուհու ամուսնու հետ, ով ինչ-որ ռեցեդիվիստ տիպ ա եղել` այն էլ հետախուզության մեջ գտնվող: Ավելին, Դավիթ Սարգսյանի կառավարության աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ, ռոզիսկի մեջ գտնվող Արթուր Առուստամյանը պարբերաբար այցելել է ընկերոջը հենց կառավարության շենքում և նրանք անգամ համատեղ գործարքներ են արել ու բիզնես են ունեցել:
Լավ ա` ԿԳԲ-ն ա իրար եկել ու պարզել ա, որ Առուստամյան Արթուրը իրականում Արթուր Մանուկյանն է և կալանավորել է նրան:
Կարծում եմ` կրիմինալ դեմքերի հետ բիզնեսներ անող մարդը իրավունք չունի նախարար լինել, ավելին, իրավունք չունի առհասարակ ներգրավվի պետական կառավարման համակարգի մեջ: Ու նորից մեկ բաց հարց է մնում. այ մարդ, էս վարչապետը էսքան բեջուռա որտեղի՞ց ա ճարում, բերում կողքը դնում: Օր չի անցնում առանց օֆշորային, ատկատային ու այլ նմանօրինակ սկանդալների, որտեղ այս կամ այն կերպ ներգրավված չէ Տիգրան Սարգսյանը: