Ավտովթար՝ Գառնի գյուղում. Nissan-ը կողաշրջվել է, ամբիոնի վարիչն ու դասախոսը տեղափոխվել են հիվանդանոց


13:12 , 15 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 62-ամյա Հարություն Բաբայանը իր կողմից վարած Nissan Xterra մակնիշի 67 MV 777 համարանիշի ավտոմեքենայով Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բաբայանն ու ուղևորուհի, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Գայանե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ