Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»


13:24 , 15 նոյեմբեր, 2013

Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»Panorama.am-ը գրում է.

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը երեկ կրկինհայտարարել է, որ վարկված կարտոֆիլը ներմուծված է եղել Հայաստանից:

Սա ուշագրավ է, քանի որ օրեր առաջ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հետ Վրաստան կատարած այցից հետո, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,  որ «Հայաստանի բեռի անվան տակ ներկայացված կարտոֆիլն իրականում Հայաստանից արտահանված կարտոֆիլը չի եղել»:

Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, անդրադառնալով Վրաստանի գերատեսչության` նախօրեին տարածած հայտարարությանը, Panorama.am-ին ասաց, որ հաստատում է օրեր առաջ ծառայության արած հայտարարությունը:

«Հայկական կողմը պնդում է, որ տվյալ խմբաքանակից վերցված նմուշը չէր կարող լինել վարակված, քանի որ Հայաստանում տվյալ հիվանդությունն ընդհանրապես չկա»,-ասաց մամուլի խոսնակը:

Այդ պարագայում ինչո՞ւ են վրացիները նման հայտարարությամբ հանդես գալիս, հասկանալու համար Ա. Սուքիասյանը խորհուրդ է տալիս կապվել հարևան երկրի տվյալ գերատեսչության հետ. «Միգուցե չե՞ն ուզում իրենց հակասեն»:

«Մենք մնում ենք այն համոզման, որ նմուշը վերցված չի եղել Հայաստանից տարված բեռից: Նմուշի փորձաքննությանը ներկա չի եղել հայկական կողմի ներկայացուցիչ, ինչը կասկածներ է հարուցում»,-ասաց Ա. Սուքիասյանը, ավելացնելով, որ հետ ուղարկված կարտոֆիլն այստեղ փորձաքննության է ենթարկվել, ըստ արդյունքների առողջ է եղել, դրվել է շրջանառության մեջ:

Տեղի ունեցածից հետո գրեթե ամեն օր ու նույնիսկ օրը մի քանի անգամ հայ-վրացական սահմանը կարտոֆիլով բեռնված մեքենաներ են հատում, արտահանումր շարունակվում է, Հայաստանում սպասում են վրացի գործընկերներին, որոնց այցի ժամանակ առաջացած մի շարք հարցերի վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվելու:

«Մենք ակնկալում ենք նրանցից նորմալ համագործակցություն»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ