13:43 , 15 նոյեմբեր, 2013Յուրաքանչյուր երկրում կան բազմաթիվ հին և ժամանակակից տեսարժան վայրեր, որոնք տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների են գրավում: Ամրոցներից, հրապարակներից, պալատներից և պարկերից բացի, կան նաև արձաններ, որոնք ոչ միշտ են հետաքրքրում զբոսաշրջիկներին: Ստորև ներկայացված են այն արձանները, որոնք մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ճանաչել:
1. Հիսուս Փրկչի արձան

Այն գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա: Սա աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկն է: Տարեկան 1.8 մլն զբոսաշրջիկներ բարձրանում են նրա մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում քաղաքի տեսարժան վայրերի վրա:
2.Մոաի

Գտնվում են Զատիկի կղզու վրա, Չիլի: Սրանք սեղմված հրաբխային մոխրից արձաններ են: Բոլոր մոաիները միաձույլ են, այսինքն կտրված են մեկ ամբողջական քարից, այլ ոչ թե իրար են ամրացված: Նրանց քաշը երբեմն կարող է 20 տոննայի հասնել, իսկ երկարությունը 6 մետրի: Բացի այդ, հայտնաբերվել էր 20 մետրանոց և 270 տոննա կշռող անավարտ արձան: Ընդհանուր առմամբ, կղզու վրա 997 մոաիներ կան: Ինչպես և ինչու են դրանք պատրաստել, հայտնի չէ:
3. Փոքրիկ Ջրահարսը

Գտնվում է Կոպենհագենի նավահանգստում, Դանիա: Այս արձանը պատկերում է Հանս Քրիստիան Անդերսեն համանուն ստեղծագործության հերոսուհուն: Արձանի բարձրությունը 1.25 մետր է, իսկ քաշը` 175 կգ: Կարլ Յակոբսենը (Carlsberg ընկերության հիմնադրի որդին) 1909թ.-ին պատվիրել էր ստեղծել այն, քանի որ հիացած էր համանուն բալետով:
4. Բուդդայի արձանը Լեշանում

Այն գտնվում է Լինյունշան լեռան խորքում: Բուդդայի ամենամեծ հուշարձաններից է: Արձանի կերտման աշխատանքները սկսվել էին դեռևս Տան տոհմի իշխանության օրոք (713թ.) և շարունակվել են մոտ մեկ դար: Նրա բարձրությունը 71 մետր է, միայն գլխի երկարությունը 15 մետր է, ուսերի լայնությունը մոտ 30 մետր, մատների երկարությունը 8 մետր, քթինը՝ 5.5 մետր: Արձանը UNESCO համաշխարհային ժառանգության օբյեկտ է:
5. Նելսոնի սյուները

Գտնվում է Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակի կենտրոնում, Մեծ Բրիտանիա: Սյունը կառուցվել է 1840-1843թթ. ընթացքում՝ ի հիշատակ ծովակալ Գորացիո Նելսոնի, ով մահացել էր 1805թ.-ին Տրաֆալգարյան ճակատամարտում: 5.5 մետրանոց արձանը տեղադրված է 46 մետրանոց սյան վրա:
6. Սֆինքս

Գտնվում է Գիզայում` Նեղոսի արևմտյան ափին, Եգիպտոս: Աշխարհի ամենահին պահպանված հուշարձանն է: Քանդակված է սֆինքսի տեսքով` միաձույլ կրաքարային ժայռից, ավազի վրա պառկած առյուծ փարավոնի գլխով: Արձանի երկարությունը 73 մետր է, բարձրությունը` 20 մետր:
7. Ազատության արձան

Գտնվում է Ազատության կղզու վրա, Նյու-Ջերսի, ԱՄՆ: Այն համարում են Նյու-Յորքի և ԱՄՆ-ի, ազատության և դեմոկրատիայի խորհրդանիշը: Հատկանշական է այն փաստը, որ ԱՄՆ-ի խորհրդանիշը ստեղծել և նվիրել են ֆրանսիացիները:
8. «Միզող տղայի» արձան

Սա Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Արձանի ստեղծման հստակ պատճառներն անհայտ են: Որոշ տվյալներով` այն արդեն գոյություն ուներ XV դարում: Ըստ լեգենդի` տղան փրկել է քաղաքը թշնամիներից: Նա միզել է քաղաքի պատերի տակ տեղադրված պայթուցիկներ վրա և հանգցրել էր կրակը:
9. Շիվայի արձանը Սանգայում

Գտնվում է Բահկտապուր և Կավրեպալանկոկ շրջանների սահմանին, Նեպալում: Սա Շիվա աստծու ամենամեծ արձանն է: Նրա կառուցման աշխատանքներն ավարտվել են միայն մի քանի տարի առաջ: Այն համարվում է Նեպալի ժամանակակից տեսարժան վայրերից մեկը:
10. Միլոսյան Վեներա

Գնտվում է Լուվրում: Աֆրոդիտերի հայնտի հին հունական քանդակը ստեղծվել է մ.թ.ա. 130-100 թթ. միջև: Այն համարվում է գոյություն ունեցող ամենահին արձաններից մեկը: