11:40 , 15 նոյեմբեր, 2013
Ժամանակին Կասկադում մի սրճարան կար՝ «ԿԱԿԱԴՈՒ»։ Ու երբ այդ սրճարանի մոտ մեկ այլ սրճարան բացվեց, ժողովուրդը այն անվանեց «ԻՆԱԴՈՒ»։ Հիմա ասածս ինչ է. հայ ազգը վաղուց սկսել է ամեն ինչ անել ԻՆԱԴՈՒ։ Ինադու բազմաբնակարան շենքերի բակում մեկ այլ շենք են կառուցում։ Կարելի է չէ, ուրիշ տեղ կառուցել։ Բայց ոչ, ինադու հենց մարդկանց քթի տակ պետք է կառուցեն։ Ինադու միտինգ են անում։ Ինադու՝ հեղափոխություն։ Ինադու արտագաղթում են ու ինադու սերիալ նկարում։ Ինադու Ստրասբուրգում հարցեր ենք տալիս և ինադու գնում աղոթում։ Միգուցե ժամանակն է փոխենք մեր մոտեցումները և ամեն ինչ անենք ամեն ինչ ՀԱՆՈՒՆ, ոչ թե ԻՆԱԴՈՒ։ Այդ ժամանակ մեր թշնամիների Ինադու կսկսենք զարգանալ, ոչ թե մեր Ինադու կփտենք։