12:34 , 15 նոյեմբեր, 2013
Ուրվականներ են շրջում իմ երկրում,
Նրանք պատել են աշխարհը այս մեծ,
Ապրելով հանդերձ` մեռած են վաղուց,
Մեղքեր շալակած քայլում են անտես:
Ո՞ւր պիտի գնան վախկոտները այդ`
Փակվել են բոլոր ճամփաներն արդեն,
Կխելագարվեն կամ կհեկեկան
Ամբոխի առաջ արյունոտ ու խեղճ:
Ուրվականներ են շրջում իմ երկրում,
Նրանք պատել են աշխարհը այս մեծ,
Ուրվական է նա, ով խիղճն է կորցնում,
Ու մոռանում է, որ մարդ է ծնվել: