Հրդեհ՝ խմորեղենի արտադրամասում


00:28 , 15 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նոյեմբերի 14-ին, 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում՝ «Միկմետալ» ՓԲԸ-ի պահեստային հատվածից ծուխ է նկատվում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում` Լ.Ս.-ին պատկանող «Ժոստլե» ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.12-ին, մարվել՝ 22.19-ին:

Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք: