Նոր մրցույթ՝ քաղաքային տրանսպորտի համար. ինչ է սպասվում


21:43 , 14 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների համար նոր մրցույթ է հայտարարել: Մրցույթը միանգամից 24 համարների երթուղիների համար են, որից 23-ը՝ ավտոբուսային, իսկ 1-ը՝ միկրոավտոբուսային:

Այս մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, իսկ հայտերի ընդունումը կդադարեցնեն դեկտեմբերի 4-ին: 

Մրցույթին փակ ծրարով ներկայացվում է նաև երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը: