18:51 , 14 նոյեմբեր, 2013Սույն թվականի սեպտեմբերի 9-ին դժբախտ դեպք տեղի ունեցավ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում: Ժամը 17:30-ի սահմաններում հաշված րոպեների ընթաքում այրվեց Ատոմ Սիմոնյանի բնակարանը, որի մասին գրեցին բազմաթիվ լրատվամիջոցներ:

Բնակարանից միայն կարողացան փրկել երեք երեխաներին և Ատոմի երկրորդ կարգի հաշմանդամ մորը՝ 63-ամյա Սեդա Սիմոնյանին, իսկ թե ինչ մնաց բնակարանից, կարող եք տեսնել լուսանկարներում:
Հիմա նրանք ապրում են իրենց բարեկամի տանը, ով Ռուսաստանում է և շուտով պետք ընտանիքով հետ վերադառնա Հայաստան, հետևաբար ընտանիքը հայտնվելու է փողոցում:

Ատոմի մայրը, տիկին Սեդան, նոր է ողնաշարարի վիրահատություն տարել, խնամքի ու բուժման կարիք ունի, սակայն ցանկությունը մեկն է՝ իրենց տունը կանգուն տեսնել, նույն բանն է երազում նաև տան ամենափոքր անդամը՝ հնգամյա Զավենը, ով տունն այվելու ամբողջ գիշեր լաց է եղել:

Ատոմը և իր կինը մշտական աշխատանք չունեն և տունը վերակառուցելու գործում ակընկալում են բարի մարդկանց միջամտությանը և օգնությանը: Նա նաև դիմել է բանկերի երկարաժամկետ վարկ վերցնելու խնդրանքով, սակայն մերժել են, նշելով, որ վարկը երիտասարդների համար է. հիշեցնենք, որ Ատոմը Սիմոնյանը 33 տարեկան է:
ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԱՅՍ ԴԺԲԱԽՏ ՄԱՐԴԿԱՆՑ, ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ:

Ձեր օգնությունը կարող եք ուղարկել սույն հաշվեհամարներով՝
ԿՈՆՎԵՐՍ անկ հ/հ 1930044804170100
ՅՈՒՆԻԲԱՆԿ հ/հ 9051410200786283/ 24100234040400
Հարցերի և և այլ տեղեկատվության համար դիմեք ինձ +374 77 818 743 հեռախոսահամարով կամ անհատական նամակով:
Հարգանքներով` Սմբատ սարկավագ