18:00 , 14 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում 2014թ-ի բյուջեի քննարկումն այսօր անցնում էր կիսադատարկ դահլիճում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկմանը մասնակցեց նիստի սկզբում, իսկ այնուհետև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ դուրս եկավ դահլիճից։
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ միասին տեղավորվել էին Շուշան Պետրոսյանի կողքին և ակտիվ զրուցում էին։
«Հանրապետական» խմբակցության կին պատգամավորներից բացի, զրույցի էին բռնվել նաև նախարարները և իրար կողք նստած պատգամավորներից ոմանք, ինչի պատճառով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ստիպած եղավ երկու անգամ նկատողություն անել, որպեսզի «խմբակցության նիստերը» դադարեցնեն և լսեն համազեկուցող «Հանրապետական» պատգամավոր Գագիկ Մինասյանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ