20:21 , 14 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ուղևորատար գնացքը մահացու հարվածել է նվազագույնը 7 փղի՝ հայտնում է OneIndia News-ը:
Գնացքը, որը Ջայպուրից ընթանում էր դեպի Կամախհյու, ընթացել է մեծ արագությամբ: Փղերը շարժվել են Չապրամարի արգելոցի տարածքի երկաթուղով, իսկ մեքենավարը չի կարողացել ժամանակին արգելակել գնացքը:
Վթարի հետևանքով սատկել են 5 մեծ փղեր ու փղի 2 ձագ: