Տնտեսության զարգացման ամենավատ ցուցանիշներն ունեցող 10 երկրների մեջ Հայաստանը Գվեինեաի և Նիկարագուայի հետ է


22:00 , 14 նոյեմբեր, 2013

Forbes-ը պարզել է, թե որ երկրներն ունեն տնտեսության զարգացման ամենավատ ցուցանիշները: Դրանց թվում են Ուկրաինան, Հայաստանը, Ղրղզստանը:  

Անցյալ տարվա համեմատ ցուցակում էական փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, երբեմնի հետնապահներ Գանան և Զիմբաբվեն բարելավել են իրենց տնտեսական օրենսդրությունը և լքել են ցուցակը, իսկ Հայաստանը և Ճամայկան տնտեսական ճգնաժամի պատճառով հայտնվել են ստորին հորիզոնականներում: Մյուս երկրներն, օրինակ Մադագասկարը և Նիկարագուան, կառավարությունների սխալ գործողությունների պատճառով, լիովին արժանի են իրենց հորիզոնականներին:

Ամենամյա ցուցակի կազման համար Forbes-ը գնահատել է 177 երկրների 3 տարիների ընթացքում ցույց տված միջին տվյալները:

Մադագասկար

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $387

Գնաճ՝ 8,5%


Մադագասկարի ցածր տնտեսական ցուցանիշները հիմնականում պայմանավորված են ներքին քաղաքական իրավիճակներով: 1960թ.-ին Ֆրանսիայից անկախություն ստանալուց հետո երկիրը որոշ ժամանակ բարգաճում էր: Սակայն բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն սկսեց ետ մնալ համաշխարհային ցուցանիշներից: Դրա պատճառը 1970-ական թվականներից սկսված դեմոգրաֆիական անհավանական աճն էր: Վերջին երկու տարիների ընթացքում բրնձի մանրածախ գինը կրկնապատկվել է: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տվյալների համաձայն` ներկայումս երկրի տնտեսության մեծ մասը բարտերային է: Եվ մինչև քաղաքական իրավիճակները չկարգավորվեն, արտասահմանյան ներդրումներ չեն իրականացվի:  

Հայաստան

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝  $2959

Գնաճ՝ 7%


Հայաստանի տնտեսությունը հիմնականում գոյություն ունի սփյուռքի հաշվին: 2009թ.-ին տնտեսությունը 15%-ի անկում է ունեցել: Հեռանկարներն այնքան էլ ոգևորիչ չեն փոքր հանրապետության համար:  Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն երեք անգամ ավելի փոքր է, քան Թուրքիայում, իսկ գնաճը հասնում է 7%-ի: Կարծես թե դա քիչ էր, Ռուսաստանն իր հերթին կրճատել է ադամանդի արտահանումը, ինչով իսկ վնասել է Հայաստանի երբեմն բարգավաճող  մշակող արդյունաբերությանը:

Գվինեա

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $440

Գնաճ՝ 17%


Հարավաֆրիկյան հանրապետությունն ունի բոկսիտների համաշխարհային ռեսուրսների մոտ կեսը, սակայն դա չի գրավում արտասահմանյան ներդրողներին: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կարծիքով` երկրի տնտեսական զարգացումը դանդաղ տեմպերով է ընթանում մի շարք պատճառներով, որոնցից են վատ ճանապարհները, ռազմական հեղաշրջումը և «արտասահմանյան ներդրողների դեմ թշնամական վերաբերմունքը»:  

Ուկրաինա

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $3483

Գնաճ՝ 10%


Երկիրը հարուստ է ռեսուրսներով և անգամ կարող է առաջատար լինել եվրոպական մայրցամաքում, սակայն եկամուտով ետ է մնում նույնիսկ Սերբիայից և Բուլղարիայից: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կարծիքով` դժվար օրենսդրությունը, վատ կառավարումը, պայմանագրերի թույլ պաշտպանությունը և կաշառակերությունը խոչընդոտում են տնտեսության զարգացմանը:

Ճամայկա

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $5473

Գնաճ՝ 7%


Աղքատության ցուցանիշը վերջին տարիների ընթացքում կրճատվել է երկու անգամ, իսկ գրագիտության աստիճանը բարձրացել է մինչև 88%: Սակայն ճգնաժամը շատ բացասական ազդեցություն է ունեցել Ճամայկայի վրա: Արդեն երկու տարի ՀՆԱ-ն իջնում է 4%-ով, և 2015թ.-ին պետք է բարձրանա միայն 3%-ով: Բարձր գնաճը և վճարային հաշվեկշռի դեֆիցիտը միայն խնդիրներ են առաջացնում զարգացման համար:

Վենեսուելա

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $9886

Գնաճ՝ 32%


Երկիրն աղքատության մեջ է, չնայած այն փաստին, որ անհավանական բնական հարստություններ ունի: Վենեսուելայի տնտեսության միակ ակտիվ ցուցանիշը ակտիվ հաշվեմնացորդն է: Բայց 32% գնաճը և ՀՆԱ-ի անբավարար աճը վկայում են իշխանությունների սխալ կառավարման մասին:  

Ղրղզստան

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $943

Գնաճ՝ 12,6%


Երկրում աշխատանք չունի բնակչության 11%-ը: Բնական ռեսուրսներով հարուստ այս երկիրը խնդիրներ ունի արտասահմանյան ներդրողներին գրավելու հարցում, քանի որ տեղական բիզնեսի պայմանները չափազանց բարդ են բազմաթիվ ընկերությունների համար:

Սվազիլենդ

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $3109

Գնաճ՝ 7,3%


Բնակչության աճի արագ տեմպերի և աշխատանք չլինելու հետ միասին աղքատության ցուցանիշը 60%-ից բարձր է՝ չնայած շաքարավազի արտահաման և զբոսաշրջության ակտիվացման տեմպերին: Ավելի քան 30.000 մարդ աշխատում է կարի արդյունաբերությունում:

Նիկարագուա

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $1197

Գնաճ՝ 9%


Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն երեք անգամ ավելի քիչ է, քան հարևան Սալվադորում: Արևմտյան կիսագնդի երկրորդ ամենաաղքատ երկիրն է Հաիթիից հետո և նույնիսկ այս դեպքում ակտիվորեն խոչընդոտում է օտարերկյա ներդորղների գործունեությանը: Երկրում նաև կան էլեկտրականության լուրջ խնդիրներ, ջրի պակասություն: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` բնակչության գրեթե կեսն աղքատության շեմից ցածր է գտնվում:

Իրան

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $5493

Գնաճ՝ 15%


Իրանին են պատկանում համաշխարհային նավթի պաշարների 10%-ը, սակայն երկրի տնտեսությունը շատ խիստ վերահսկողություն է սահմանում արդյունաբերության կարևոր բնագավառների վրա, խնդիրներ կան կառավարությունում, և այդ ամենի հետևանքով զարգացման տեմպերը չափազանց դանդաղում են, որը համաշխարհային միջին մակարդակից ցածր է:  Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-յի ցուցանիշները ավելի մոտ են պատերազմական երկրի տվյալներին, քան նավթային հարուստ երկրին:

Տվյալներն 2011 թ-ի են: