17:39 , 14 նոյեմբեր, 2013Հոդվածում ներկայացված այս ապշեցուցիչ լուսանկարները արտացոլում են անթերի հանդարտ ու խաղաղ բնապատկերներ, որոնք կարծես երազից լինեն: Երկնքի ապշեցուցիչ գեղեցիկ գույներն արտացոլված են հայելային պարզություն ունեցող ջրի մակերեսին, որը թվում է թե ծայր չունի:

Լուսանկարիչ, իրավաբան Մայքլ Քիթելը կնոջ` Թեյլորի հետ Բոլիվիայի Սալար դե Ույունի իրենց այցելության ժամանակ կարողացել են ստանալ այս գեղեցիկ լուսանկարները:
Լուսանկարիչը հավատում է, որ 10,500 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող այս աղի հարթավայրը աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Այս անծայրածիր թվացող հարթավայրը ծածկված է մի քանի սանտիմետր ջրով: Մթնոլորտի հանգստության ու խաղաղության շնորհիվ ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող երկինքը անթերիորեն հայելու պես արտացոլվում է ջրի վրա:
29-ամյա լուսանկարիչ Մայքլը, ով ԱՄՆ Օրեգոն նահանգի Թիլամուք բնակավայրից է, նշել է, որ չնայած թվում է, թե լուսանկարն արվել է լողափին, այնուամենայնիվ, այն իրականում արվել է աղային հարթավայրում, որը ընդամենը մի քանի սանտիմետր ջրով է ծածկված:

Այս բարձրադիր հարթ տարածությունը` Սալար դե Ույունին, խիստ չորային է, սակայն երբեմն այստեղ անձրև է տեղում, որի հետևանքով բարակ շերտով ջուրը ծածկում է անծայրածիր տարածքը: Ամեն տարի կարճ ժամանակով կարելի է ականատես լինել այս ապշեցուցիչ տեսարանին:
Երբ քամիները հանդարտ են ու այս տարածքում անսահման խաղաղություն է տիրում, թվում է հայտնվում ես երազային տարածության մեջ: Լուսանկարիչը նշել է, որ նրա բախտն իսկապես բերել է, քանի որ նա կարողացել է ականատես լինել աննկարագրելի գեղեցկության ամպային կառուցվածքների:

Լուսանկարիչը ասել, որ Սալար դե Ույունին իսկապես շատ հատուկ վայր է, և որ այդտեղ արված լուսանկարները նրան հիշեցնում են աշխարհում առկա բոլոր գեղեցիկ վայրերի մասին: Լուսանկարիչը պատմել է, որ այս վայրը ճանապարհից դուրս է, այդ պատճառով շատ քչերն են կարողանում են այնտեղ հասնել:
Մայքլը պատմել է, որ Ույունի փոքր համայնքում գտնվող հյուրանոցն այցելելու ու այնտեղ մնալու համար ինքնին հետաքրքիր վայր է: Հյուրանոցում ամեն ինչ կառուցված է աղից, այդ թվում նաև կահույքը:






