ՌԴ-ում հետաքրքրությամբ են հետևում Վրաստանի նոր նախագահի առաջին ելույթներին


13:44 , 14 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Ռուսաստանի հրավիրված չլինելուհանգամանքը,տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

«Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր չէր ռուսական պաշտոնական պատվիրակության մասնակցություն Վրաստանի նախագահի երդմնակալությանը։ Սակայն կարող եմ ասել, որ մենք հետաքրքրությամբ ենք հետևում նորընտիր նախագահի առաջին հայտարարություններին։ Վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա մտքերը կառուցողական են թվում»,-ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ