Չինացին իր հարսնացուին 102 կգ փող է նվիրել


11:52 , 14 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Չինաստանի մի բնակիչ հարսնացուին հարսանիքի օրը 102 կիլոգրամ փող է նվիրել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին: Հարսանիքը տեղի է ունեցել Ջենծյան նահանգի Իու քաղաքում: Տեղական սովորույթների համաձայն, փեսացուն հարսնացուին է նվիրել գինի, կանխիկ գումար, ինչը տվյալ դեպքում կազմել է 8 միլիոն 888 հազար 888 յուան (մոտ 1.5 միլիոն դոլար): 8 թիվը Չինաստանում երջանիկ է համարվում եւ ասոցացվում է հարստության հետ:  

Չինաստանում ավանդաբար հարսնացուի համար արվող վճարը եւ հարսի կողմի նվերները դառնում են երիտասարդ ընտանիքի նյութական հիմքը: Սակայն վերջին շրջանում այս ավանդույթը ավելի հաճախ է քննադատության ենթարկվում երիտասարդների կողմից, ովքեր դրան նայում են որպես գումարային գործարքի, այլ ոչ թե սիրո վրա հիմնված ամուսնության: