Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա


10:28 , 14 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14–ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16–ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգաին ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովին: Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության » թեմայով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների քաղաքապետների հետ։