Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:42 , 14 նոյեմբեր, 2013

Ֆեյսբուքում երեկ հիշել էին մարդկանց, որոնց մասին տեղեկություններ չկային: Դե լավ, մենք էլ հիշենք երեկվա օրը:

Ֆեյսբուքահայերը առավոտյան Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը կարծես նշում էին 2 ժամ լռությամբ: Սկզբում մի քիչ շնորհավորեցին, հետո 2 ժամ լռություն ու արդեն տարբեր թեմաներ սկսեցին արծածվել: Ի՞նչ էր կատարվում այդ երկու ժամվա ընթացքում` այդպես էլ չենք իմանա:

ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր պատգամավորի մանդատը: Էս մարդն էլ փրկվավ, կգնա մի նորմալ տեղ կաշխատի: Իսկ ՕԵԿ-ի աչքը լույս, նոր պատգամավոր կունենան: Տեսնենք էս պատգամավորնելա գալու նկարվի, որ ապացուցի իր խոսքի ճշմարտացիությունը, թե որոշելա հեղաշրջում անի ԱԺ-ում ու նոր կարգեր հաստատի:

Մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր խոսում էին դաշնակցականների արտագաղթի մասին: Մեր լրատվականների նման մի վերնագիր գրեմ «Դաշնակցականները արտագաղթո՞ւմ են»: Մի խոսքով ժամանակի հետ պարզ կդառնա արտագաղթո՞ւմ են, թե գնում են արտագնա աշխատանքի:

Ծաղիկներ, Ծաղիկներ, Ծաղիկներ: Այս բառերը ձեզ պետք է հուշեին, որ երեկ խոսել է Տիգրան Կարապետյանը, էն ԱԼՄ-ի մարդը: Բայց դե հիմա ինքը աչքիս լուրջ լիբերալա` ավելի մոդեռն գաղափարներով լիցքավորված ու եկել է գրավի ընդդիմության Օլիմպոսը: Այդ մոդեռն կեցվածքը երևում էր նրա արտաքին տեսքից, շատ աննկատ, բայց բոլորիս կողմից նկատված տատու էր արել: Կա՛մ ամառը ծով գնալուց հետո էտ տատուն չի մաքրվել, կա՛մ էլ ԱԼՄ-ն վերաբացում ենք ու ստրիպ մրցույթներ անցկացնենք: Ադամանդի տեղն էլ դոլար են տալու:

Մեր համար հանգիստ նստած էինք, մեկել լուր տարածվեց, թե բա Էմմի մաման մահացել է: Ֆեյսբուքը միանգամից սկսեց ցավակցել, լրատվականները սկսեցինք քլիքներ հավաքել: Մեկ էլ, որտեղից որտեղ, Էմմին եկավ ու ասաց, որ իրա մաման չի մահացել: Չեմ ասի, թե ոնց ասեց, որովհետև կոպիտ էր ասել, բայց դե ուրախ եմ, որ Նադեժդա Սարգսյանը չի մահացել:


Ահա այսքանը այսօրվա մասին: Դեպքերը բազմազան են, բայց դե այդ բազմազանությունն էլ, որ չլինի, կյանքը կլինի անհետաքրքիր: