10:06 , 14 նոյեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Պաշտոնական Անկարան կշարունակի օժանդակել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղաի հիմնահարցում: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդի երրորդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Հայտնում է թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը: Էրդողանի խոսքերով ինչքան կարևոր է Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի համար, այնքան էլ մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար, խնդիր է հանդիսանում նաև Անկարայի համար: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող կարևոր հարցերից մեկն է:
Հնարավոր չէ, որ Անկարան այս հարցը թողնի առանց ուշադրության»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար Անկարան շարունակում է և կշարունակի օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին: Նա նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի խմբի վրա մեծ պատասխանատվություն է դրված կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա և պետությունների միջև չկան որևէ խնդիրներ: