22:05 , 13 նոյեմբեր, 2013
Ավելի քան 37.000 հոգի ձեռք է բերել այլմոլորակայինների հափշտակումից ապահովագրություն: St. Lawrence Agency ապահովագրական ընկերությունը առաջինն է, որ առաջարկել է նման ապահովագրատեսակ:
Վկայագիրը արժե 150$, և պատահարի ի հայտ գալու դեպքում հատուցում է մինչև 1.000.000$-ի վնասները:
Հատկանշական է, որ St. Lawrence Agency-ն նշում է, որ այն արդեն 2 հայտ բավարարել է: Սակայն վճարման կարգը բավականին անհարմար է՝ վճարում են 1$ օրական 1 միլիոն տարի, կամ, եթե դա ավելի շուտ պատահի, մինչև մահը:
Ի դեպ, նշենք, որ կան ընկերությունները, որոնք ապահովագրում են նաև այլմոլորակայիններից հղիացման դեպքերը: