21:43 , 13 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
-Պարո´ն Բագրատյան, Դուք ՀԱԿ խմբակցության նիստերին չեք մասնակցում՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով վերջին շրջանում մասնակցում է: Եվ ի պատասխան հարցի, թե՝ ինչու՞, ասել էիք՝ «ես ի՞նչ գործ ունեմ ՀԱԿ-ի հետ»: Այնուամենայնիվ՝ դե յուրե դեռևս ունեք: Եթե նման դիրքորոշում ունեք, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ դառնալ անկախ պատգամավոր:
-Անկախ պատգամավոր լինել հնարավոր չէ օրենսդրորեն:
-Դիմում եք գրում խմբակցությունից դուրս գալու մասին:
- Նախ՝ ես երբեք չեմ ասել, որ Կոնգրեսի ֆրակցիայի անդամը չեմ, կար քաղաքական ուժ, որը կարողացավ ստեղծել ֆրակցիա, հիմա այդ քաղաքական ուժը չկա: Այսինքն ՝ հիմա եթե ես ՀԱԿ-ից հրաժարվում եմ, հրաժարվում եմ այն մարդկանցից, որոնց շնորհիվ պատգամավոր եմ դարձել։ Պարզապես՝ ՀԱԿ-ը՝ քաղաքական դաշինքը, ուժը չկա: Հետևաբար՝ մեզ քաղաքական պատվեր չեն իջեցնում։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ խմբակցության անդամների հետ համագործակցում ենք այնքան, որքան նպատակահարմար ենք գտնում։
-Բայց կա ՀԱԿ-ը՝ որպես կուսակցություն:
-Չէ, դա ուրիշ բան է: Նույն անվամբ ստեղծել են նոր կուսակցություն: Ես հարգում եմ այդ կուսակցությանը, ընդամենը։ Ֆրակցիայի մյուս անդամների հետ, որոնց մեծ մասը ներկայացնում է ՀԱԿ կուսակցությունը, մենք վատ հարաբերությունների մեջ չենք, տնտեսական հարցերում մենք շատ լավ համագործակցում ենք, բայց ես քաղաքական պարտավորություն իրենց հանդեպ չեմ զգում: Ընդամենը՝ սա:
-Պարո´ն Բագրատյան, Հայաստանում սոցիալական ընդվզման ալիք ակնկալու՞մ եք:
-Չեմ կարող կանխագուշակել, վատ չէր լինի:
-Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները և կտրուկ նվազեցրել այն՝ 2, 5 տոկոսով: Նման նախադեպ եղե՞լ է և, ըստ Ձեզ, ի՞նչ է սրանից բխում:
-Կոնկրետ բանկին չեմ անդրադառնա, բայց հայտնի է, որ համաշխարհային տնտեսությունը շատ լավ զարգանում է, Հայաստանը նորից չի զարգանում, և Հայաստանում կառավարությունը չունի որևէ լուրջ ծրագիր: Դա, պարզապես, արտահայտում է այն, որ երկիրը դոփում է տեղում: Հիմա նայում եմ՝ Ադրբեջան՝ ընդհանուր առմամբ՝ աճը նորմալ է, Իրան և Թուրքիա՝ հրաշալի է, Վրաստան՝ կա դանդաղում, Ռուսաստան՝ վատ է (1-1.5%):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ