21:37 , 13 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի տրանսպորտի ուղեվարձի սակագնի հաշվարկների համաձայն՝ «լավ կառուցված գծերը 100 դրամ սակագնով ապահովում են անգամ 10 տոկոսը գերազանցող շահույթ»: Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մանրամասն կատարված հաշվարկը. ««Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը բազմիցս նշել է հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի, ինչպես նաև տրանսպորտի ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ պետական քաղաքականություն ունենալու մասին: Ստորև ներկայացվում է պետական քաղաքականության բացակայության հետևանքները, ինչպես նաև ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի 2-րդ նիստում քննարկված ծախսերի հաշվարկի Կազմակերպության վերլուծությունը:
Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի հաշվարկում տրված են միկրոավտոբուսի, դիզվառելիքով և սեղմված բնական գազով շահագործվող ավտոբուսների ծախսերը: Համաձայն հաշվարկների 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 1.045.090 դրամ, 1 դիզվառելիքով աշխատող ավտոբուսի ամսական ծախսը՝ 1.870.908 դրամ, իսկ բնական սեղմված գազով աշխատող ավտոբուսի ծախսը՝ 1.454.209 դրամ: Քննարկենք պետական քաղաքականության բացակայության հետևանք հանդիսացող ավտոբուսների շահագործման համար անհրաժեշտ էականորեն տարբերվող ծախսերը: 2 մեքենաների ծախսերի տարբերությունը կազմում է 415.940 դրամ. Ընդ որում միայն վառելիքի ծախսի տարբերությունը կազմում է 445.137 դրամ: Ստացվում է, որ ամսական միջին ծախսը ավելացնելով 34.129 դրամով կարելի է ամսական խնայել 415.940 դրամ: Անգամ եթե քննարկենք, որ քաղաքը սպասարկվում է դիզելով շահագործվող ավտոբուսներով, այն պատճառով, որ այդ ավտոբուսները նվեր են Չինաստանից, միևնույնն է մեքենայի արժեքից բխող ամսական 161.773 դրամ ամորտիզացիոն ծախսը չի կոմպենսացնում նշված տարբերությունը: Թող տարօրինակ չթվա, սակայն ստացվում է, որ անգամ Չինաստանից նվեր ընդունելու կարիքը չկար:
Քանի որ ծախսեր և մուտքեր համադրությամբ ձևավորվում է ինքնարժեքը, հետևաբար ծախսերը պետք է մաքսիամալ օպտիմալացնել և քննարկել լավագույն մոդելը, հետևաբար տեղին է քննարկել բացառապես բնական սեղմված գազով աշխատող ավտոբուսի ծախսը: Փաստարկն առավել հիմնավորելու համար քննարկենք նաև գազով շահագործվող ավտոբուսի և միկրոավտոբուսի հարցը: Ըստ հաշվարկների՝ 2 մեքենաներ ամսկան ծախսի տարբերությունը կազմում է 409. 810 դրամ, մինչդեռ ավել 409.000 ծախսով էականորեն փոխվում է տեղափոխվող ուղևորների թիվը: Կամայական պայմանական միավորի հաշվարկով ուղևորների թվի փոփոխությունը գերազանցում է 90 տոկոսը: Ստացվում է, որ 39.2 տոկոս ավել ծախսով կարելի է ապահովել ավելի քան 90 տոկոս մուտքեր, հետևաբար, հաշվի առնելով նաև քաղաքի ծանրաբեռնվածությունը՝ պարտավոր ենք մշակել քաղաքականություն՝ տեղափոխվելու դեպի բացառապես բնական սեղմված գազով աշխատող մեքենաների մոդելին: Քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվարկում մեքենայի ծախսը դիտարկվել է 9 հիմնական բաղադրիչներով՝
1. Վառելիքի ծախս 366,860
2. Շարժիչի և տրասնմիսիոն յուղեր 26,751
3. Տեխնիկական սպասարկում և նորոգում 139,917
4. Անվադողերի փոխարինում 58,822
5. Մարտկոցի փոխարինում 4,750
6. Ամորտիզացիոն ծախսեր 293,084
7. Վերադիր ծախսեր 80,887
8. Աշխատավարձի գծով ծախսեր 331,200
9. Հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ 151,938
ԸՆԴԱՄԵՆԸ 1,454,209
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ