21:11 , 13 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Շվեդիայի հավաքականի և «Կոպենհագենի» դարպասապահ Յուան Վիլադը խոսել է աշխարհի 2014թ. առաջնության Պորտուգալիայի հետ կայանալիք անցումային խաղի մասին:
«Իհարկե, հիշում եմ Եվրո 2004-ին Ռոնալդուի արցունքները, դա շատ կարևոր դրվագ էր: Շատ եմ ցանկանում կրկին դա տեսնել: Շատ լավ կլինի, եթե մեր թիմերի միջև կայանալիք երկու խաղերից հետո Ռոնալդուն կրկին լացի»,–դարպասապահի խոսքերը մեջբերում է Aftonbladet-ը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի և Շվեդիայի հավաքականների միջև հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին և 19-ին: