Բեքհեմը Մայամիում այցելել է Բրազիլիայի հավաքականին


21:01 , 13 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը Մայամիում այցելել է Բրազիլիայի հավաքականին: 

Նոյեմբերի 17-ին բրազիլացիները Մայամիում ընկերական խաղ կանցկացնեն Հոնդուրասի հավաքականի հետ:

Բեքհեմը երկար ժամանակ զրուցել է Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբի հետ, որը գլխավորում է Լուիս Ֆելիպե Սկոլարին, ինչպես նաև լուսանկարվել թիմի հետ: