19:22 , 13 նոյեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակում է հայտնվել «Սոս Ջանիբեկյանը «էշ-էշ» նկար է հրապարակել Ադրբեջանից» վերնագրով: Նյութի հիմքն էլ հանդիսացել է դերասանի` ֆեյսբուքյան էջում հրապարակած էշի հետ լուսանկարը` «Էշ-Էշ» մակագրությամբ:

Պարզելու` իրականում որտե՞ղ է Սոսը և ի՞նչ նպատակով ESem.am-ը կապ հաստատեց դերասանի հետ: Դերասանն այժմ գտնվում է Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղում, որտեղ կայանում են «Հրաձիգ 2» ռուսական ֆիլմի նկարահանումները: Քանի որ նա սահմանամերձ գյուղում է, ֆեյսբուքը մեխանիկորեն նշել է, որ գտնվում է Ադրբեջանում (համացանցում նման խնդիր հաճախ է առաջանում, երբ սահմանամերձ գյուղերը նշվում են որպես Ադրբեջանի տարածք):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ