Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Սարգսյանին. Մեր ո՞ր հայտարարությունը կարող է հակասել Մաքսային միության շահերին


18:40 , 13 նոյեմբեր, 2013

Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Սարգսյանին. Մեր ո՞ր հայտարարությունը կարող է հակասել Մաքսային միության շահերին168.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով որոշմանը, համաձայն որի՝ Հայաստանը Մինսկում պաևտավորություն է ստանձնել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ չանել, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետարքրքվեց. «Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին: Ո՞րն է Մաքսային միության շահը, չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելառուսը՝ մեկ շահ, Ղազախստանն էլ մեկ այլ շահ: Բացատրեք մեզ՝ ո՞րն է Մաքսային միության շահը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է: Հիմա ի՞նչ, եթե այս հայտարարության դեմ Հայաստանը որևէ հայտարարություն անի, նշանակում է, որ Մաքսային միության շահերին դե՞մ է կատարվում: Բացատրեք մեզ՝ պատգամավորներիս…»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ