Երբ լռում ենք, այդ լռության մեջ ստանում ենք մեր կյանքի բոլոր տեսակի հարցերի արդարացի պատասխանները


18:40 , 13 նոյեմբեր, 2013

Լռության մեջ խոսում է Աստված: Երբ լռում ենք, այդ լռության մեջ ստանում ենք մեր կյանքի բոլոր տեսակի հարցերի, խնդիրների, տառապանքների, հույզերի և սպասումների արդարացի պատասխանները: Սակայն արի ու տես, որ մարդկային տկարությամբ չենք կարողանում երբեք դադարել ինքնարտահայտվելուց, լռել և ունկնդիր լինել այդ Ձայնին, որ միշտ կանչում է` ցույց տալու յուրաքանչյուրիս կյանքի ճշմարիտ ուղին: