18:34 , 13 նոյեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ տաքսիստները դժոգոհում են ստեղծված իրավիճակից: Նա իր խոսքում տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին մեղադրեց ոլորտում մենաշնորհ ստեղծելու համար: Հարցին պատասխանելուց առաջ նախարարն այսպիսի հարցադրում արեց. «Տիկին Փոստանջյան, դուք ինչ ասում եք, ըստեղ անցնո՞ւմ ա»: Այնուհետև նա հավելեց. «Եթե Բեգլարյան Գագիկն ուզում է մոնոպոլիա ստեղծել, ապա տաքսիստների համար գործընթացն այսքան չէր հեշտացվի: Պարզեցնե՞լ, որ մոնոպոլիա սարքել, ըտենց բան հնարավոր չի: Եթե Բեգլարյան Գագիկ անուն ազգանուն էիք ուզում հայտարարել, ուրիշ բան, բայց եթե տրամաբանությունից դուրս հարցեր եք տալիս, դա չի կարելի»: Ի պատասխան, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր էլ տաքսիներից մեկի վարորդն իրեն բողոքել է կառավարության սահմանած հարկերից: Նա նշեց, որ բոլոր տաքսիների վարորդներն իրեն ճանաչում են, ինչն էլ հարուցեց պատգամավորների ու կառավարության անդամների ծիծաղը: Գագիկ Բեգլարյանը կոչ արեց Զարուհի Փոստանջյանին այսուհետ թյուրըմբռնում ունեցող վարորդներին բացատրել, որ իրականում գործընթացը հեշտացել է, ոչ թե բարդացել: «Իմ բացատրությունից հետո որ նստեք տաքսի, տաքսիստներին կասե՞ք չէ, որ իրենք սխալ են: Պարզ հաշվարկ է, չէ՞, որ եթե պարզեցվում է, չի կարող բարդանալ»,- բացատրեց նախարարը: