Անհրաժեշտ է`
1 կգ կարտոֆիլ
1 կտոր ծխեցրած միս
200 գրամ լոլիկ
50 գրամ պանիր
կանաչեղեն
մայոնեզ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Կարտոֆիլը եփել աղի ջրի մեջ առանց կաշին հեռացնելու: Սառեցնել, կաշին հեռացնել:
2. Կիսել երկու մասի:
3. Թեյի գդալով հանել միջուկն ու խորություն անել:
4. Կարտոֆիլի միջուկը կտրատել խորանարդիկներով:
5. Ծխեցրած միսը նույնպես կտրատել:
6. Կանաչեղենը մանր կտրատել:
8. Խառնել կարտոֆիլի միջուկը, միսը, լոլիկն ու կանաչեղենը:
9. Մի-փոքր աղ ու պղպեղ անել, ավելացնել մայոնեզ, լավ խառնել:
10. Պանիրը մանր քերել:
11. Ստացված զանգվածով լցոնել կարտոֆիլը:
12. Վերևից լցնել պանիրն ու դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Բարի ախորժակ: