«Բարև Երևան»-ի հորդորը Հովհաննես Թոքմաջյանին


17:32 , 13 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր խմբակցության անունից նամակ է հղել Քաղաքաշինություն և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին:

Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Օրերս Ձեր անունից շրջանառության մեջ է դրվել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման մի նախագիծ, որով փոփոխություն եք առաջարկում Երևանի ավագանու կանոնակարգում, այն է՝ «Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել մինչև երեք հարց» կետում երեք հարցի փոխարեն ուղղել մեկ հարց: Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել եք ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ:


Պետք չէ շատ խորանալ այս խնդրի էության մեջ, սոսկ նշենք, որ Երևանի ավագանու միայն յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց ուղղել Երևանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի, իսկ Երևանում առկա խնդիրներն անթիվ են ու այդ հարցերը հիմնականում բխում են երևանցիների նամակներից, եւ նրանցից յուրաքանչյուրն անհամբեր սպասում է իր հարցին պատկան պաշտոնյայի տված պատասխանին: Ստացվում է, որ տարվա ընթացում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում հնչեցնելու երևանցուն մտահոգող որևէ խնդիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ