Շախմատի ԵԱ, տղամարդիկ. Մեր հավաքականը 10-րդ տեղում է


16:55 , 13 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. թիմային առաջնությունը:

5-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին իր ակտիվում ունի 7 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս 5 թիմեր, որոնց մեր հավաքականը զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 

1. Ֆրանսիա – 9 միավոր
2. Հունաստան – 8 
3. Վրաստան – 8 
4. Ադրբեջան – 8 
5. Հունգարիա – 7 
6. Ուկրաինա – 7 
7. Ռուսաստան – 7 
8. Անգլիա – 7 
9. Ռումինիա – 7
10. Հայաստան – 7