Ֆինլանդիայի բանակի կործանիչները բախվել են միմյանց


16:42 , 13 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ բախվել են միմյանց, տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը:

BAE Hawk ինքնաթիռները բախվել են Կաուհավա քաղաքի շրջանում: Օդաչուները հասցրել են ինքնանետվել (կատապուլտ), սակայն նրանց դրության մասին դեռ տեղեկություն չկա: Այժմ որոնողական աշխատանքներ են կատարվում:

Կաուհավայի մոտ է գտնվում Ֆինլանդիայի ՌՕՈՒ ամառային դպրոցը: