16:28 , 13 նոյեմբեր, 2013
1.Երիտասարդ Էլվիս Փրեսլին արդեն ռոք աստղ էր, երբ 1957թ.-ին զորակոչվեց բանակ:

2.Կատակերգու Դրյու Քերրին սկսել է կ

3. Չակ Նորրիսը մարտարվեստով սկսել է զբաղվել Հարավային Կորեայում զինծառայության ընթացքում:

4.Առնոլդ Շվարցնեգերը ստիպված է եղել մի քանի օր անցկացնել զինվորական բանտում: Ծանրամարտի մարզիչ Շվարցնեգերը մի շաբաթով ծլկեց զինվորական ճամբարից, որպեսզի մասնակցի «Միստր Եվրոպա» մրցույթին: Թեպետ նա հաղթեց մրցույթում, բայց առանց թույլտվության ճամբարից հեռանալու համար նրան պատժեցին, և նա ստիպված եղավ մի քանի օր անցկացնել զինվորական բանտում:

5.Բեատրիս Արթուրը ծովային հետևազորում ծառայում էր իբրև մեքենագրուհի և բեռնատար ավտոմեքենայի վարորդ:

6.Բիլ Քոսբին Կորեայի պատերազմում լուրջ վնասվածքներ ստացած զինվորականների հետ աշխատում էր ռազմածովային նավատորմում:

7.Քլինթ Իսթվուդը զինծառայության տարիներին փրկվել է ավիավթարից: 1951 հոկտեմբերին Դուգլասը AD-1 զինվորական ինքնաթիռում էր: Ինքնաթիռը Սիեթլից թռչում էր Սակրամենտո: Ինքնաթիռը անսարքություն հետևանքով գահավիժեց Խաղաղ Օվկիանոս՝ Փոինթ Ռեյեսից մոտ երեք կմ հեռավորության վրա: Իսթվուդին հաջողվեց խուսափել լուրջ վնասվածքներից, թեպետ ստիպված եղավ լողալով հասնել ափին:

8. Հյու Հեֆները իր հրատարակչական կարիերան սկսել է Ամերիկյան բանակում ծառայելու տարիներին:

9. Ice-T-ն որոշ ժամանակ թմրադեղեր էր վաճառում Լոս Անջելոսի փողոցներում: Հետագայում նա զորակոչվեց բանակ, որտեղ ծառայեց չորս տարի:

10. Կիթառ նվագելու տարերքը հաճախ շեղում էր Ջիմի Հենդրիքսին իր զինվորական պարտականություններից: Թեպետ Հենդրիքսը հասել էր որոշ հաջողությունների, սակայն հաճախ կիթառ նվագելու պատճառով մոռանում էր իր զինվորական պարտականությունների մասին, ինչի հետևանքով արժանանում էր սուր քննադատության իր ծառայակիցների կողմից: Հետագայում Հենդրիքսն ազատվեց բանակից, քանի որ օդապարիկից թռչելիս ոտքի լուրջ վնաասվածք էր ստացել:

11.Ջոնի Կարսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զվարճացնում էր իր զինակիցներին իր աճպարարական համարներով: Կարսոնը հետագայում որոշ ժամանակ շարունակեց իր զինվորական գործունեությունը՝ աշխատելով իբրև ծածկագրված հաղորդագրությունների վերծանող:

12.Մել Բրուքսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զբաղվում էր ցամաքային ականների վնասազերծմամբ:

13.Երեք տարի Թագավորական ռազմածովային նավատորմում ծառայելուց հետո Շոն Քոններին ազատվել է ծառայությունից ստամոքսի խոցի պատճառով:

14. Թոմ Սելլեքի «Ազգային գվարդիա» զորագունդը գործի դրվեց Լոս Անջելոսի Ուոթսի ընդվզումների ժամանակ:

15.Ալան Ալդան պատերազմական թեմատիկայով կորեական