Ալիևը հանդիպել է Դավութօղլուի հետ


15:40 , 13 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերը քաղաքական, ինչպես նաև այլ ոլորտներում գտնվում են բարձր մակարդակի վրա, ընդգծվել է միջազգային կազմակերպութունների շրջանակում համագործակցության նշանակությունը: Վստանություն է հայտնվել, որ երկու երկրների միջև կապերը հետագայում էլ կընդլայնվեն: