Ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչով էլ հպարտանում եմ. Օզբիլիս


13:44 , 13 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ ազգային հավաքականի ընտրության հարցում ոչ մի վայրկյան չի կասկածել՝ նախընտրելով խաղալ Հայաստանի, այլ ոչ թե Հոլանդիայի ընտրանու կազմում:

«Երբ ես «Այաքսի» ֆուտբոլիստ էի, ինձ հրավիրեցին Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքական: Նույն ժամանակ առաջարկ ունեի նաև Հայաստանի ընտրանուց: Մենք մինչմրցաշրջանային հավաք էինք անցկացնում ԱՄՆ-ում. այդ ժամանակ Ֆրանկ դե Բուրն ինձ ասաց, որ որոշման հարցում չշտապեմ: Սակայն ես առանց կասկածի ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչով էլ հպարտանում եմ»,-Օզբիլիսի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: