13:39 , 13 նոյեմբեր, 2013Շարունակելով ներկայացնել մերօրյա տաղանդավոր նկարիչներին` այս անգամ անդրադարձել ենք մեր հայրենակից Աննա Բագայանին: Աննա Բագայանը ծնվել է Երևանում: Ուսումը ստացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պասադենայի Դիզայնի արվեստների կենտրոն քոլեջում: Այժմ ամուսնու հետ ապրում ու ստեղծագործում է Հյուսիսային Կալիֆորնիայում: Բագայանի աշխատանքները էապես տարբերվում են նախորդ անգամ ներկայացված նկարչի` Նաթան Բրացկիի աշխատանքներից:
Նկարչուհու աշխատանքները ոգեշնչված են մետաֆիզիկական առեղծվածային աշխարհներից: Նա հավատացած է, որ մեր մոլորակը հսկայական տիեզերական համակարգի մեջ ուղղակի ավազի մի փոքրիկ հատիկի է նման: Նրա աշխատանքներում արտացոլված են իր երազային երևակայության ու պատկերացումների աշխարհներն ու կերպարները: Նրա յուրօրինակ աշխատանքները դիտեք ստորև`














