12:43 , 13 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանները՝ ընդդիմություն, ոչ ընդդիմություն, այլընտրանքային, իշխանական, ոչ իշխանական ուժեր, Հայաստանում մի տեսակ լղոզված չե՞ն, հայտարարեց. «Գծերի մասին եք խոսում, ես էլ ասում եմ՝ ի՞նչ գիծ, եթե գծեր քաշելու բոլոր ժողովրդավարական մեխանիզմները բացակա են: Եթե ընտրությունը, որպես այդպիսին, ժողովրդավարական չէ, ո՞վ է որոշում քաղաքական ուժի իրական վարկանիշը, ինչո՞վ է որոշվում: Այդ բոլոր ձևերը, եղանակները, մեթոդները Հայաստանում դեֆորմացված են»:
- Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն միակն էր, որն ըմբռնումով մոտեցավ Սերժ Սարգսյանի ՝ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությանը և պայմանավորեց դա անվտանգության նկատառումներով: Հիմա, երբ ուրվագծվում է մի պատկեր, որից պարզ է դառնում, որ մեզ այնքան էլ չեն շտապում դարձնել ՄՄ չորրորդ անդամ, չե՞ք ափսոսում նման գնահատականների համար:
-Գնահատականը շատ հստակ է, կապված չէ դրա հետ, հակառակը, սա ցույց է տալիս, որ շատ լուրջ աշխարհաքաղաքական իրադարձությունների մի հորձանուտ է, որի մեջ մտնում է Հայաստանը: Սա ՄՄ-ին անդամակցության պարզ հարց չէ, իսկապես անվտանգության խնդիր է լուծվում, էդ պատճառով են խառնվել իրար Թուրքիան և Ադրբեջանը և ամեն ինչ անում են, որպեսզի ինչ-որ ձևով վերապահում լինի Հայաստանի անդամակցության հետ կապված՝ Ղարաբաղի մասով: Սա, հակառակը, գալիս է հաստատելու, որ այս պրոցեսը կապված է մեր անվտանգության և լինելիության խնդրի հետ:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է, որ Ադրբեջանը ևս ներգրավվի ՄՄ:
-Որպեսզի այդ խնդիրն ավելի հեշտ լուծվի, ինչպես Եվրամիությունն էր ձգտում, կամ ինչպես Եվրոպայի Խորհրդում Հայաստանի և Ադրբեջանի անդամությունը եղավ միաժամանակ, որպեսզի այդ խնդրի մեջ չմտնի և այդ պահին վճռահատող ինչ-որ եզրակացություն չկատարի:
-Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ Վիլնյուսից հետո, երբ «գնացքն արդեն մեկնած կլինի», մեզ ՄՄ չեն ընդունի:
-Ես խոսում եմ այսօրվա անհրաժեշտության մասին, որ եթե այդ խնդիրը դրված է՝ «կամ, կամ»-ի, դու ուրիշ այլընտրանք չունես, պետք է ամրապնդես այն, ինչ որ ունես: Այդ պահին այդ էր, և դա էր պետք կատարել:
-Երեկ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը հայտարարեց՝ «հլը մի հատ ընդդիմությանը նայեք, երեք-չորս հատ վիլլա ունեն, ամեն մեկն էլ՝ մի քանի հատ կնիկ»:
-Չգիտեմ՝ որ վիլլաների մասին է խոսքը, թող նայեն, ես դեմ չեմ, բոլորի վիլլաներն էլ թող նայեն, ով վիլլա ունի, թող ցույց տա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ