«2012թ. արդեն գրանցվել է զինծառայողի մահվան 4 դեպք»։ Անառողջ աժիոտաժի, հոտ եմ առնում այս վերնագրից


19:25 , 6 փետրվար, 2012

Իրավապաշտպան կազմակերպության կայքում վերնագիր. «2012թ. արդեն գրանցվել է զինծառայողի մահվան 4 դեպք»։ Եսիմ, գուցե իսկապես մոտս պառանոյա է, բայց անառողջ աժիոտաժի, «պլան կատարելու ու գերակատարելու» հոտ եմ առնում այս վերնագրից... Մի բան էլ. գրածը փաստացի սուտ չէ, բայց մոլորեցնող է. մահացածներից մեկը ենթասպա էր, որին սեփական բնակարանում են գտել՝ էսենցիա խմած, ու չեն կարողացել փրկել։ Չեմ կարծում, որ այս միջադեպը բանակի հետ որևէ կապ ունի։