12:43 , 13 նոյեմբեր, 2013

Միացյալ Թագավորության Ջոն Լյուիս հանրախանութների ցանցը հայտնի է ամենամյա տոնական գովազդով, որը ստեղծվում է <>-ի հետ համատեղ: Այս տարվա տոնական և հուզիչ գովազդը՝ <<Արջն ու նապաստակը>> , կարող էր նկարահանվել ստանդարտ անիմացիա օգտագործելով, սակայն գովազդի ստեղծման աշխատանքներով զբաղվող կրեատիվ թիմը նախընտրեց ձեռքով նկարված անիմացիոն պատկերների և տիկնիկային մուլտիպլիկացիայի համադրումը, որը շատ ավելի բարդ ու ժամանակատար է: Գովազդի պատրաստման գործընթացի մասին պատմող տեսանյութն ավելի տպավորիչ է, քան ինքնին գովազդը:




