Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել ԼՂՀ ՊԲ զորավարժություններին


10:18 , 13 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ