Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հաջորդ մրցակիցը Հունգարիան է. մրցաշարային իրավիճակ


09:38 , 13 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Այս օրերին, Լեհաստանում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը՝ հին աշխարհամասի 38 թիմերի, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ:


Հայկական ընտրանու կազմում են օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ.Պետրոսյանը (մարզիչ`Ա.Պետրոսյան): Մեկնարկային հինգ տուրերում, հայ գրոսմայստերները, համապատասխանաբար, ոչ-ոքի են խաղացել Բուլղարիայի հավաքականի հետ, հաջորդ երկու մրցավեճերում նույն՝ 2:1 հաշվով հաղթել Մոնտենեգրոյի և Ավստրիայի գլխավոր թիմերին, չորրորդ տուրում՝ 1:3 հաշվով զիջել ուկրաինացիներին, իսկ, ահա, 5-րդում՝ արդեն 3:1 հաշվով առավելության հասել Սլովենիայի ընտրանու նկատմամբ:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին մրցաշարում հանգստյան օր է: Վաղն, արդեն, 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Հունգարիայի հետ: Այս երկու թիմերն էլ 7-ական միավոր են վաստակել և բաժանում են 5-10-րդ տեղերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ