00:45 , 13 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նոյեմբերի 11-ին Դամասկոսի քրիստոնեական թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցուն կից Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի աշակերտների դուրս գալու պահին ճեմարանի առաջ հրթիռակոծումից զոհվել են երկու և վիրավորվել տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասն աշակերտներ են:
Երկու զոհված աշակերտներն են վեցամյա Հովհաննես Աթոխանյանը (առաջին դասարան) և Վանեսսա Միխօ Պետրոսը (երրորդ դասարան):