00:07 , 13 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ մեղադրելով կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Հայտնում է «Վեչերնայա Մոսկվա» լրատվականը: ՌԴ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանվում է կամ տուգանք կամ ուղղիչ աշխատանք կամ ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով: Լրատվականը գրում է, որ իրավապահ մարմինների իրենց աղբյուրները հայտնել են, որ Հարությունյանի Ռուսաստանում մնալու և աշխատելու արտոնագիրը կեղծ է: Վարորդի փաստաբան Ռուբեն Մակարյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ երկրորդ գործի հարուցման մասին. «Ու չեմ էլ կարող ասել կեղծ է արտոնագիրը, թե ոչ: Ես երբեք այն չեմ տեսել», – ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ