22:45 , 12 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առաջընթաց չի ապրում ակնհայտորեն՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերին նախատեսված հանդիպումն ի՞նչ թարմություն կարող է հաղորդել բանակցային գործընթացին, որը, համաձայն որոշ փորձագիտական գնահատականների, դե ֆակտո գոյություն չունի:
«Իրենց ռասիստական, հայատյաց, ռազմատենչ, միջազգային իրավունքն աղավաղող քաղաքականության պատճառով աղավաղում են պատմությունը, բուն բանակցային գործընթացը և նաև՝ հրաժարվում բոլոր այն առաջարկություններից, որ անում են համանախագահները»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը մանրամասնեց, որ իր գնահատականները վերաբերում են ինչպես դիպուկահարներին հետ քաշելու, այնպես էլ՝ հրադադարի խախտման դեպքերի հետաքննություններին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ