«Երկու մատղաշ ձագուկներ են մահացել` ոչ միտումնավոր, բայց Վարդանի մեղքով»


21:37 , 12 նոյեմբեր, 2013

Galatv.am-ը գրում է.

«Ինձ հեշտ չէ խոսել, ես գիտեմ, թե ինչ ողբերգության մեջ է իմ ընկերը, ուզում եմ շուտ առողջանա: Գիտեմ իր ազնիվ տեսակը եւ գիտեմ, որ ինքը այն մարդը չէ, որ փախչի, ինքը գիտի շատ սթափ մտածել, բայց գոնե թողնենք կազդուրվի: Չեմ հասկանում հապշտապ բոլոր այդ պրոցեսները սկսելը, որովհետեւ կարելի էր թույլ տալ, որ կազդուրվեր, հետո փուլ առ փուլ անցնել բոլոր էտապները»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով սիրված դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման փաստին՝ ասել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով դերասանի լավագույն ընկերներից է: Ինչ վերաբերում է դժբախտ պատահարի հետեւանքով զոհված երկու անչափահաս երեխաներին, Շուշան Պետրոսյանը նշեց. «Սարսափելի ցավալի է, դա ամենամեծ ողբերգությունն է, եւ երբ ես հիմա ցավում եմ, ցավում եմ ոչ թե կոնկրետ Վարդանի համար, Վարդանը իմ ընկերն է, Աստված իրեն առողջություն տա, ես ցավում եմ Վարդանի տառապանքի համար, որ ինքը այդ երկու երեխաների կորուստը ամբողջ կյանքը կրելու է իր հետ: Դա ամենամեծ պատիժն է, որ ինքը պիտի կրի, իսկ ինքը դա չկրել չի կարող, որովհետեւ ինքը նուրբ հոգով արվեստագետ է, եւ առհասարակ մի քիչ զգույշ պետք է լինել  արվեստագետի հետ, որովհետեւ արվեստագետը շատ նուրբ լարերից է հյուսված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ