21:31 , 12 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Վրաստանի նախագահի նստավայրի մոտակայքում` Զուգդիդում, որը գտնվում է հանրապետության արևմուտքում, վիրավորված և մերկ վիճակում պարեկային ծառայության ոստիկան է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է интерфакс-ը: Մոտակայքում հայտնաբերվել է նաև ոստիկանական համազգեստ:
Ըստ ականատեսների` ոստիկանին դուրս են նետել միկրոավտոբուսից երթևեկության ընթացքի ժամանակ: Ինչպես հայտնում է Грузия online-ը, ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կայուն ծանր վիճակում: Տուժողի մոտ հայտնաբերվել են նաև կտրված վերքեր ու ոտքերի կոտրվածք:
Վրացական ՆԳՆ-ից պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել: