Իսպանիայում դաշնակահարը 7 տարվա ազատազրկման կդատապարտվի ամենօրյա պարապմունքների համար


21:21 , 12 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսպանիայում արհեստավարժ դաշնակահար Լայա Մարտինին սպառնում է 7 տարվա ազատազրկում դաշնամուրի վրա ամենօրյա պարապմունքների համար, հայտնում է Associated Press-ը:

27-ամյա երաժիշտի հարևանուհին նրան մեղադրում է 4 տարի շարունակ օրական 8 ժամ նվագելու համար, ինչն իր մոտ հոգեկան խանգարումներ է առաջացրել ու ստիպել է փոխել բնակության վայրը: 

Դատավարությունը կտևի մինչև նոյեմբերի 15-ը: