Վրաստանի արևմուտքում ռելսերից դուրս են եկել նավթամթերք փոխադրող ցիստեռններ


18:50 , 12 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի արևմուտքում՝ Մարանի գյուղի մոտ ռելսերից դուրս է եկել նավթամթերք փոխադրող երկու ցիստեռն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության բաժնի ներկայացուցիչներին:

Պատահարի վայրում հրդեհ է բռնկվել, հրշեջ ծառայությունները և փրկարարները մարում են այն: Շրջված ցիստեռններից թափվել է ոչ մեծ քանակությամբ նավթամթերք: Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան:

Վթարի պատճառով երկաթուղու այս հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, այժմ այն վերականգնվել է: