Հարց սեքսոպաթոլոգին: «Իմ զուգընկերուհին սեքսի ժամանակ հաճախ միզում է: Դա նորմա՞լ է»


19:00 , 12 նոյեմբեր, 2013

Հարց`

Իմ զուգընկերուհին սեքսի ժամանակ հաճախ միզում է: Դա նորմա՞լ է:


Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Նման պատկեր կարող է դիտվել թույլ, զգայուն ու փխրուն նյարդային համակարգ ունեցող կանանց մոտ՝ հույզերի առատ հորձանքի ժամանակ: Անմիզապահություն կարող է լինել նաև բուռն օրգազմի ժամանակ: Սա հիվանդություն չէ, այլ ֆիզիոլոգիական առանձնահատկություն, որը ժամանակի ընթացքում կանցնի՝ կախված կնոջ սեռական փորձի կուտակման աստիճանից: