Պուտինը հայտարարել է, որ Forbes-ի ցուցակում հայտնվելն իրեն անհանգստանալու առիթ է տվել


20:31 , 12 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Forbes ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում առաջին տեղը զբաղեցնելու փաստը: Նա խոստովանել է, որ դա իրեն անհանգստանալու առիթ է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 Forbes-ի նոր վարկանիշային ցուցակը, որը հրապարակվել էր հոկտեմբերի վերջին, Պուտինին որակել էր որպես աշխարհի ամենաազդեցիկ մարդ՝ ետևում թողնելով Բարաք Օբամային և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ