18:44 , 12 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը այսօր շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ Երևանի ավագանու Կանոնակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Ինչպես տեղեկանում ենք «Բարև Երևան» խմբակցությունից, նախագծով առաջարկվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հեռարձակել Երևանի ավագանու հրապարակային նիստերը:
«Առցանց հեռարձակումը թեև չի կարող փոխարինել քաղաքացիների՝ ավագանու նիստերին ֆիզիկապես մասնակցելու օրենքով ամրագրված իրավունքին, այդուհադերձ այդ իրավունքի մասնակի իրացման գրավական է: Առցանց հեռարձակումը նաև կնպաստի ավագանու աշխատանքների թափանցիկությանը, դրանց նկատմամբ հանրության ուշադրության ավելացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ